Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարը հանդիպել են քաղաքացիների հետ

20.02.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այսօր մարզպետի աշխատակազմում հանդիպել են մարզի բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական օժանդակության գործող ծրագրերին, ներկայացվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։
Մարզպետն ու նախարարը պատասխանել են մասնակիցների հարցերին և տվել պարզաբանումներ։

Քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել լրացուցիչ քննարկումներ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 18:12:27