Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ ուղղված Արարատի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը

19.03.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ ուղղված Արարատի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը։

Հանդիպմանը մասնակցել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանն ու Լևոն Լևոնյանը, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանը, համայնքների ղեկավարները, ՆԳՆ ոստիկանության այլ ստորաբաժանումների ղեկավարներ, փրկարար ծառայության աշխատակիցներ, ջրօգտագործող ընկերությունների և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներ։

Հանդիպման նպատակն էր մարզում ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների պատշաճ կատարումը, նպաստել իրավախախտումների կանխարգելմանը և զարգացնել պետական գերատեսչությունների միջև համագործակցությունը։

Քննարկվել են Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությանը, ապօրինի արդյունահանման կանխարգելմանը, աղբի կառավարմանը և այրման դեպքերի բացառմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև աղբահանության պատշաճ կազմակերպման, հողերի նպատակային օգտագործման և համայնքային բնապահպանական խնդիրներին արագ արձագանքման մեխանիզմները։

Կարևորվել են օրենքի գերակայության և շրջակա միջավայրի պահպանության գործում բոլոր օղակների ամենօրյա ակտիվ ու համակարգված աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին հստակեցվել է հետագա անելիքների ժամանակացույցը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու գերշահագործման դեպքերի բացառմանն ուղղված գործողությունները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-24 10:56:38