Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

6 մլն դրամ՝ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար․ Կառավարության որոշմամբ՝ պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի

26.03.2026

6 մլն դրամ՝ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար․ Կառավարության որոշմամբ՝ պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի։

Ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրում կկառուցվի 10 տուն։

Միջոցառումից կարող են օգտվել՝

· 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,

· շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ ապահովելով 10%-ի ցուցանիշը։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է (Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 32), Այգեպար (մինչև 17), Արծվաբերդ (մինչև 41), Մովսես (մինչև 49), Չինարի (մինչև 24), Չորաթան (մինչև 13), Պառավաքար (մինչև 17), Վերին կարմիր աղբյուր (մինչև 34), Բարեկամավան (մինչև 10), Ոսկեվան (մինչև 21), Ազատամուտ (մինչև 79), Կայան (մինչև 10), Վազաշեն (մինչև 14), Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 10), Խնձորեսկ (մինչև 12), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 10), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 16), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 10), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 10), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 10), Սզնակ (մինչև 10), Սյունիք (մինչև 10), Սրաշեն (մինչև 10), Վարդավանք (մինչև 10), Ուժանիս (մինչև 10), Խոտ (մինչև 10), Արավուս (մինչև 10), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 19), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 25), Քարաշեն (մինչև 10), Արարատի մարզի Տիգրանաշեն (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 21), Ներքին Շորժա (մինչև 10), Նորաբակ (մինչև 10), Վերին Շորժա (մինչև 10), Վայոց ձորի մարզի Բարձրունի (մինչև 10), Խնձորուտ (մինչև 11) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմող շահառուների համար՝ նշված սահմանաչափերով, եթե շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված է եղել տվյալ բնակավայրում)։

· շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է (Արագածոտնի մարզի Լուսակն (մինչև 13), Հացաշեն (մինչև 10), Սորիկ (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Ավազան (մինչև 10), Արփունք (մինչև 10), Լեռնահովիտ (մինչև 14), Վայոց ձորի մարզի Գոմք (մինչև 14), Չիվա (մինչև 19), Տավուշի մարզի Կիրանց (մինչև 10), Աճարկուտ (մինչև 10), Դովեղ (մինչև 11), Լոռու մարզի Հագվի (մինչև 10), Ամոջ (մինչև 10), Մեդովկա (մինչև 18), Սյունիքի մարզի Գորայք (մինչև 20), Ծղուկ (մինչև 15), Իշխանասար (մինչև 17), Շաքի (մինչև 22) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների համար, եթե շահառուներն ունեն առնվազն մեկ՝ 10 տարին չլրացած երեխա, ինչպես նաև շահառու ամուսինները չունեն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 18:54:51