Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը քննարկում է ունեցել Ջրային կոմիտեի նախագահի հետ

31.03.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Մասիս քաղաքի Կայարան թաղամասում առկա երկարամյա կոյուղատար համակարգի խնդրի լուծման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ և համայնքային պատասխանատու անձինք։

Քննարկման ընթացքում ներկայացվել են առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել մի շարք հնարավոր լուծումներ՝ հաշվի առնելով բնակիչների մտահոգությունները և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը։

Արդյունքում որոշվել է նախ իրականացնել հրատապ և միջնաժամկետ միջոցառումներ՝ տարածքը կոյուղաջրերից մաքրելու համար, իսկ հետագայում մշակել հիմնավոր և երկարաժամկետ լուծման քայլեր։
Նշենք, որ օրեր առաջ Ջրային կոմիտեի նախագահը տեղում այցելել էր թաղամաս, հանդիպել բնակիչների հետ և ծանոթացել խնդրի մանրամասներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-16 18:15:06