Նորություններ
Արմաշ բնակավայրում տեխնիկական ջրի ջրատար է կառուցվում
08.04.2026
Արարատի մարզպետի աշխատակազմի պատվիրակությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են Արմաշ բնակավայրում տեխնիկական ջրի ջրատարի և խմոցների կառուցման աշխատանքները։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 1741 մետր երկարությամբ նոր խողովակաշար, ինչպես նաև խմոցներ, ինչը էականորեն կբարելավի համայնքի ջրամատակարարման պայմանները։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 46,491,776 ՀՀ դրամ։
Աշխատանքների իրականացմամբ ակնկալվում է բարձրացնել բնակավայրի ենթակառուցվածքների որակը և ապահովել ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում։





