Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու ՏԿԵ նախարարը ծանոթացել են մարզում իրականացվող շինաշխատանքներին

10.04.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և համայնքապետերի հետ շրջել է մարզի համայնքներով և ծանոթացել սուբվենցիոն ու պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքին:

Մարզի տարբեր բնակավայրերում այս պահին տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում՝ մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգում և հարակից այգիների բարեկարգում, ճանապարհների ասֆալտապատում, ամֆիթատրոնի, ոռոգման համակարգերի կառուցում:

Պաշտոնյաները ծանոթացել են նաև Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգմանը, ինչպես նաև Ներքին Չարբախ-Դարակերտ տեղական նշանակության ավտոճանապարհի շուրջ 2 կմ հատվածի հիմնանորոգմանը: Այս հատվածում աշխատանքները ընթացքի մեջ են: Ծրագրի արժեքը՝ 448 մլն դրամ է:

Տեղում տրվել են մի շարք հանձնարարականներ` թերի և խնդրահարույց աշխատանքները բացառելու վերաբերյալ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 18:26:54