Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
16.04.2026
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ։
«Հարգելի՛ ոստիկանության ծառայողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու և կարևոր ծառայությունը առանցքային դեր ունի մեր հասարակության անվտանգության և օրինականության ապահովման գործում։ Ամեն օր դուք կանգնած եք քաղաքացիների պաշտպանության առաջնագծում՝ հաճախ բախվելով դժվարին ու վտանգավոր իրավիճակների։
Ես վստահ եմ, որ դուք ձեր մասնագիտական կարողությունները, ուժերը կներդնեք հանուն մեր երկրի կայունության ու բարօրության, հանուն մեր քաղաքացիների անվտանգության:
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, խաղաղություն և նոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության մեջ»։


