Նորություններ
Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
09.05.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 9-ը մեր ժողովրդի պատմության մեջ հիշատակի, հաղթանակի և արժանապատվության օր է։
Մեր խոնարհումը հանուն խաղաղ ու ազատ կյանք ունենալու համար հերոսացած հայորդիների հիշատակի առաջ։ Անգնահատելի է նրանց ներդրումը մարդկության ազատության, ֆաշիզմի դեմ պայքարի և խաղաղ ապագայի կերտման գործում։
Հայ ժողովուրդը միշտ մեծ գին է վճարել հաղթանակի համար, և այդ պատմական փորձը մեզ առավել քան երբևէ հուշում է՝ խաղաղությունը ամենամեծ արժեքներից է։ Այսօր էլ մենք գնում ենք այդ ուղեգծով, խաղաղությունն այլընտրանք չունի։
Փառք մեր հերոսներին, և թող նրանց սխրանքի հիշատակը մշտապես առաջնորդի մեզ դեպի անվտանգ, կայուն և խաղաղ ապագա»։


