Նորություններ
Ուրցաձորի թիմը երկրորդն է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում
01.06.2026
Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը։
Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում։ 2026 թվականին մրցաշարին մասնակցել է 470 դպրոցի 3290 աշակերտ։
Արարատի մարզը ներկայացնող Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը եզրափակիչ փուլում ցուցաբերել է բարձր արդյունք և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով մրցանակային տեղին։
Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցական սպորտի զարգացումը և մասնակցության աճը՝ ընդգծելով, որ համառ աշխատանքը միշտ բերում է հաջողության։


