Նորություններ
Մարզ է ժամանել միասնական տրանսպորտային համակարգի առաջին խմբաքանակը
06.06.2026
Արարատի մարզում նոր փուլ է սկսվում հանրային տրանսպորտի կազմակերպման մեջ․ մարզ է ժամանել միասնական տրանսպորտային համակարգի առաջին խմբաքանակը։
Նոր ավտոբուսների աշխատանքին ծանոթացել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու Արտաշատի համայնքապետ Կարլեն Մկրտչյանը։
Մինչև օգոստոսի 10-ը նախատեսվում է նաև մնացած տրանսպորտային միջոցների մատակարարումն ու միասնական երթուղային ցանցի գործարկումը:







