Նորություններ
Անցկացվել է հանրային քննարկում Վեդի և Արարատ համայնքների խոշորացման վերաբերյալ
10.07.2026
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանրային քննարկման՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի շուրջ։
Քննարկումն անցկացրել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Քննարկման ընթացքում ներկայացվել է Արարատ համայնքի ձևավորման նախագիծը, որով նախատեսվում է միավորել ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրերով։
Փոխնախարար Առնակ Ավետիսյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների հիմնական դրույթները՝ նշելով, որ համայնքների միավորման նպատակն է ձևավորել առավել արդյունավետ և կենսունակ համայնքներ, ինչպես նաև ապահովել առկա ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, մեծացնել համայնքների կարողությունները և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։
Հանրային քննարկմանը մասնակցել են համայնքների ղեկավարներ, վարչական բնակավայրերի ղեկավարներ, քաղաքացիներ, որոնք ներկայացրել են իրենց հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները։






