Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Արարատ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման ներդրումային ծրագրին

24.07.2026

ՀՀ կառավարության հուլիսի 23-ի նիստում հավանություն է տրվել «ՄԼ ՄԱՅԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում ընկերությանը կնվիրաբերվեն Արարատ քաղաքի Ս. Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեներում գտնվող երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նպատակով։

Ներդրումային ծրագրի արդյունքում նախատեսվում է կառուցել երկու բազմաբնակարան բնակելի շենք։ Ծրագրի ավարտից հետո համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի համար նախատեսված տարածք, ինչը կնպաստի ինչպես բնակարանային խնդիրների լուծմանը, այնպես էլ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-13 18:49:11