Նորություններ
Մարզպետն ու նախարարը ծանոթացել են մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
28.07.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և համայնքների ղեկավարների հետ մասնակցել է Արարատի մարզը սպասարկող միասնական երթուղու տրանսպորտային միջոցների ստուգատեսին
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։
Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։
Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված են հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։





