Նորություններ
Եղեգնավանում մանկապարտեզ է կառուցվում
07.08.2026
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ակտիվ ընթացքի մեջ են նախադպրոցական հաստատության կառուցման աշխատանքները։
Հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 310 մլն դրամ։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, Արարատի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։
Նախատեսվում է 2730 քմ տարածքի վրա կառուցել 1105 քմ մակերեսով, 90 տեղ հզորությամբ մանկապարտեզի շենք։
Նշենք, որ Եղեգնավանում նախկինում մանկապարտեզ չի եղել։





