Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը պարգևատրել է միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշներին

26.08.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է 2026 թվականին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին։

Հանդիպման ընթացքում մարզպետը պատվոգրեր է հանձնել Գևորգ Հարությունյանին՝ Ադրբեջանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում զբաղեցրած 3-րդ տեղի, Գեղամ Եղիազարյանին՝ Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած 3-րդ տեղի, Զավեն Մելքումյանին՝ նույն առաջնությունում զբաղեցրած 2-րդ տեղի, Յուրի Մխիթարյանին՝ Սլովակիայում անցկացված աշխարհի առաջնությունում գրանցած 3-րդ տեղի համար, ինչպես նաև Ալեքս Մարգարյանին՝ Մակեդոնիայում անցկացված եվրոպայի առաջնությունում 2- րդ տեղը գրավելու համար։

Սեդրակ Թևոնյանը շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին՝ արձանագրած հաջողությունների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բարձր արդյունքների համար։

Մարզպետը կարևորել է սպորտի զարգացումը մարզում և ընդգծել մարզիկներին ու մարզական ոլորտին պետական աջակցության շարունակականության կարևորությունը։ Նա նշել է, որ նման հաջողությունները ոչ միայն մարզիկների անձնական ձեռքբերումն են, այլև մեծ հպարտություն են Արարատի մարզի և ամբողջ Հայաստանի համար։

Հանդիպման ավարտին մարզպետը մարզիկներին մաղթել է նորանոր հաղթանակներ և հաջողություններ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-10 11:02:39