Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

31.08.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Որակյալ կրթության ապահովումն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը մենք պարտավոր ենք ապահովել ձեզ համար։ Բայց դպրոցը միայն կրթություն ստանալու վայր չէ։ Այն միջավայր է, որտեղ երեխաները մեծանում են, ընկերներ ձեռք բերում, բացահայտում իրենք իրենց և կառուցում իրենց ապագան։

Մեր կարևոր նպատակներից է ստեղծել այնպիսի դպրոցներ, ուր երեխաները կգնան ուրախությամբ, կսովորեն ապահով ու հարմարավետ պայմաններում։ Այս ուղղությամբ մեր մարզում իրականացվում են դպրոցաշինական լայնածավալ ծրագրեր։ Վերջին տարիներին մարզում կառուցվել և հիմնանորոգվել են տասնյակ դպրոցներ, կրթական համալիրներ, իսկ այս պահին ևս մի շարք դպրոցներում շինարարական աշխատանքներ են ընթանում։

Մենք քայլ առ քայլ ձևավորում ենք ժամանակակից կրթական միջավայր՝ աշակերտների և ուսուցիչների համար ավելի լավ պայմաններով։ Համոզված եմ՝ լավ դպրոցը մեր երեխաների ապագայի լավագույն ներդրումներից է։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Թող այն լինի նոր գիտելիքների, հաջողությունների, ընկերության և գեղեցիկ ձեռքբերումների տարի։

Բարի՛ երթ դեպի նոր ուսումնական տարի»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-10 11:02:39