Նորություններ
Մարզպետն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի կրթահամալիր
01.09.2026
Գիտելիքի և դպրության օրվա առիթով Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Մարզպետը մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը, շրջել կրթօջախում և աշակերտներին մաղթել հաջողություններ, նոր գիտելիքներ ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի։
Մարզի ղեկավարը նաև կարճ զրույց է ունեցել ծնողների հետ, պատասխանել նրանց հարցերին։
Նշենք, որ կրթօջախը կառուցվել է ՀՀ կառավարության միջոցներով՝ ստեղծելով աշակերտների համար ժամանակակից և բարեկարգ կրթական միջավայր։








