Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շնորհակալագրեր է հանձնել փրկարարներին

07.09.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը Փրկարարի օրվա առթիվ ընդունել և շնորհավորել են Արարատի մարզային կառույցի մի շարք աշխատակիցների։

Հանդիպման ընթացքում մարզի և համայնքի ղեկավարները բարձր են գնահատել փրկարարի անձնվեր և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով նրա կարևոր դերակատարումը բնակչության անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման գործում։

Միջոցառման ընթացքում ներկաներին հանձնվել են շնորհակալագրեր և նվերներ՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ ծառայության և պատասխանատու աշխատանքի համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-05 16:16:02