Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության 35-ամյակի առիթով
21.09.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության 35-ամյակի առիթով։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեզ համար ամենակարևոր տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ ամյակի առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական կարևոր որոշում կայացրեց՝ քայլելով պատմության նոր ճանապարհով։ Մենք վերականգնեցինք մեր իրավունքը՝ ապրել ազատ ու անկախ հայրենիքում։
Անկախությունը բացարձակ արժեք է, որը պահանջում է ամենօրյա պատասխանատվություն և խնամք։ Սեփական երկրին տերը լինելը նշանակում է ծառայել՝ գիտելիքով, նվիրումով և աշխատանքով։ Ամեն մեկիս արած գործը՝ ընտանիքում, աշխատավայրում, համայնքում, պետք է նպաստի մեր պետության ամրապնդմանը և նրա հարատևությանը։
Տարիներ առաջ հասանք Անկախության, քանի որ ունեինք նաև հզոր միասնականություն։ Անցնելով պատերազմների ու ծանր օրերի միջով՝ մենք այսօր կրկին կանգնած ենք վստահ՝ լի ապագայի հանդեպ մեծ հույսով։ Եվ այսօր մեզ կրկին անհրաժեշտ են այդ նույն միասնականությունը, ուժը և վստահությունը՝ մեր անկախ պետականությունը ամրապնդելու և սերունդների համար հարատև պետություն կառուցելու համար։
Մենք պետք է կարողանանք պահպանել այն, ինչ ձեռք ենք բերել, զարգացնել մեր երկիրը և այն ավելի ամուր ու վստահ փոխանցել մեր երեխաներին։
Սիրելի՛ ժողովուրդ,
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և լավատեսություն՝ մեր երկրի ու մեր ժողովրդի վաղվա օրվա նկատմամբ։
Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանս՝ հարատև պետություն»։


