Նորություններ
Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով
05.10.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա առիթով և շնորհակալություն հայտնում նվիրական աշխատանքի համար։
Աշխարհն այսօր զարգանում է խելահեղ արագությամբ. փոխվում են տեխնոլոգիաները, գիտելիքի հասանելիության ձևերը, բայց չի փոխվում մի կարևոր բան՝ մարդուն սովորեցնելու, դաստիարակելու և ճիշտ ուղղություն ցույց տալու առաքելությունը, որն ուսուցչինն է։
Ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ։ Կրթությունը նաև մարդ ձևավորելու գործընթաց է։
Հենց այդ գիտակցումով է պետությունն այսօր մեծ ուշադրություն դարձնում կրթության որակի բարձրացմանը, դպրոցների զարգացմանը և ուսուցչի մասնագիտական ու սոցիալական բարեկեցությանը։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որի արդյունքը հաճախ տեսանելի է տարիներ անց՝ ձեր աշակերտների ձեռքբերումների, երկրի ապագայի մեջ։
Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, ձեր ներդրած գիտելիքն ու սերը՝ բազմապատկված, եղեք առողջ ու երջանիկ»։


