Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզին կհատկացվի շուրջ 470 մլն դրամ՝ ենթակառուցվածքների զարգացման համար

15.10.2026

Կառավարության այսօրվա նիստում Արարատի մարզի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բնակավայրերի բարեկարգման նպատակով նախատեսվել է հատկացնել 469 մլն 235.1 հազար դրամ միջոցներ։

Նախատեսվող ծրագրերն ընդգրկում են ճանապարհաշինության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման, ինչպես նաև մշակութային և նախադպրոցական հաստատությունների վերանորոգման ու կառուցման աշխատանքներ։

Մասնավորապես՝

180.5 մլն դրամ՝ Արարատ համայնքի մի շարք բնակավայրերի ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման համար։

13.2 մլն դրամ՝ Արարատ քաղաքի և Արարատ բնակավայրի մշակույթի տների վերանորոգման և հարակից այգիների բարեկարգման համար։

131.4 մլն դրամ՝ Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի, Ուրցալանջի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման, ինչպես նաև Արարատ և Պ․ Սևակ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի կառուցման և Արարատ բնակավայրի ջրահեռացման կոլեկտորի վերակառուցման համար։

60 մլն դրամ՝ Արարատ համայնքի մի շարք բնակավայրերի փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման համար։

24.15 մլն դրամ՝ Արտաշատ համայնքի Ջրաշեն բնակավայրում փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքների համար։

60 մլն դրամ՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում, Բուրաստան, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Լանջազատ բնակավայրում մանկապարտեների կառուցման ծրագրի համար։

Նախատեսվող ծրագրերը միտված են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, բնակավայրերի զարգացմանը և բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-22 10:59:32