Նորություններ
Սեդրակ Թևոնյանի ուղերձը Արտաշատ քաղաքի 2215-ամյակի առիթով
22.10.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Արտաշատ քաղաքի 2215-ամյակի առիթով։
«Սիրելի՛ արտաշատցիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Արտաշատ քաղաքի հիմնադրման 2215-ամյակի առթիվ։
Արտաշատը մեր մարզի կարևոր ու հարազատ քաղաքներից է՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և աշխատասեր մարդկանցով։
Իր պատմության նշանակալի էջերով հայտնի Արտաշատն այսօր ևս մեկ էջ է ավելացնում իր բազմադարյա պատմությանը։ Այդ պատմությունը կերտվում է յուրաքանչյուրիս ջանքերով՝ մեր ամենօրյա աշխատանքով, հոգատարությամբ ու նվիրումով։
Արտաշատն առավել բարեկեցիկ ու զարգացած դարձնելու նպատակով՝ Կառավարություն-համայնք համատեղ ջանքերով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ մանկապարտեզների ու դպրոցների կառուցումից և բարեկարգումից մինչև ճանապարհների ասֆալտապատում և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններ։
Արտաշատի վաղվա օրը բոլորիս ձեռքերում է։ Այն կերտվում է մեր նպատակասլացությամբ, նախաձեռնողականությամբ և մեր երազանքները գործի վերածելու պատրաստակամությամբ։
Թող Արտաշատի յուրաքանչյուր նոր օր դառնա առաջընթացի ու դրական փոփոխությունների սկիզբ։ Մաղթում եմ Արտաշատին խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում, իսկ քաղաքի բոլոր բնակիչներին՝ երջանկություն, առողջություն և նորանոր հաջողություններ»։


