Նորություններ
Մարզպետն ու նախարարը այցելել են Լանջազատի նորակառույց մանկապարտեզ
09.11.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ներկա են գտնվել Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։
Վերջիններս շրջել են մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 132.9 մլն դրամ պայմանագրային արժեքով, և նախատեսված է 50 երեխայի համար։
Նորակառույց մանկապարտեզը Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում շահագործման հանձնված հերթական նախադպրոցական հաստատությունն է։
Այնուհետև մարզի ղեկավարն ու նախարարը շրջել են Վերին Արտաշատ-Այգեպատ 4.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում։
Տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ պաշտոնյաները համապատասխան հանձնարարականներ են տվել՝ հատկապես աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտման վերաբերյալ։







