Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը՝ՏԻՄ կազմավորման 30-ամյակի առթիվ

10.11.2026

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 30-ամյակի առթիվ

«Տեղական ինքնակառավարման մարմինների սիրելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առիթով։
Տեղական ինքնակառավարումը պետության կայացման, համայնքների զարգացման և ամրապնդման կարևորագույն հիմքերից է։ Փորձը ցույց է տվել, որ պետությունն ուժեղ է իր զարգացող համայնքներով, իսկ վերջին տարիներին Կառավարության քայլերն ուղղված են համայնքների համաչափ ու կայուն զարգացման ապահովմանը։

Համայնքի զարգացումը սկսվում է պատասխանատվությունից, հետևողական աշխատանքից և բնակիչների խնդիրները լսելու ու լուծելու պատրաստակամությունից։ Ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, դիմացկունություն և ամենօրյա հոգատարություն։

Բարձր եմ գնահատում ձեր ամենօրյա նվիրումն ու աշխատանքը՝ ուղղված համայնքների բարեկարգմանը, բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։
Հարգելի՛ գործընկերներ, նույն նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակեք ձեր գործունեությունը։ Հավատացե՛ք՝ չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան պետությանն ու մարդկանց ազնվորեն ծառայելը։

Վստահ եմ, որ պետական և համայնքային կառույցների արդյունավետ համագործակցությամբ կարող ենք արձանագրել նոր հաջողություններ՝ ի շահ մեր բնակիչների և հայրենիքի։

Մաղթում եմ ձեզ առողջություն, եռանդ, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:18:43