Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՅԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայանիստի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 1-րդ ենթախմբի առաջատար մասնագետ /ծածկագիր 3.1-1/
Նշված պաշտոնի համայնքային ծառայողներն իրականացնում են համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
ա/ առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի,
բ/ ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/ գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով,
բ/ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/ հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. մարտի 3-ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ/ հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե/ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ/ մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
է/ անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Հայանիստի գյուղապետարանում կամ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր ժամը 10.00-ից մինչև 15.00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայանիստի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գ. Հայանիստ, գյուղապետարան/ և Արարատի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն /5-րդ հարկ, հեռ.` 0235- 2-34-65/ :
Մրցույթը կկայանա 2011 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 11.00-ին` Հայանիստի գյուղապետարանում կամ մարզպետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011 թվականի սեպտեմբերի 22-ը:
Հայտարարված է` 07.09.2011
Վերջին ժամկետը` 22.09.2011
Հասցե` գ.Հայանիստ
Հեռ.` 0235 2 34 65