Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՆՈՐ ԿՅՈՒՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

        ՆՈՐ  ԿՅՈՒՐԻՆԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ՄՐՑՈՒՅԹ`         ՆՈՐ  ԿՅՈՒՐԻՆԻ   ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՀԵՏԵՎՅԱԼ  ԹԱՓՈՒՐ  ՊԱՇՏՈՆԸ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

Նոր  Կյուրինի    գյուղական  համայնքի  ղեկավարի  աշխատակազմի  համայնքային       ծառայության     գլխավոր   պաշտոնների  2-րդ   ենթախումբ`

աշխատակազմի   քարտուղար   (ծածկագիր  1.2-1)

Նշված  պաշտոնի  համայնքային  ծառայողներն  իրականացնում  են  համապատասխան  պաշտոնի  անձնագրով  սահմանված  գործառույթներ:

 Նշված  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար  պահանջվում  է  ունենալ`

ա)  բարձրագույն  կրթություն` առանց աշխատանքային ստաժի  և  փորձի,

 բ) ՀՀ  Սահմանադրության, <<Համայնքային  ծառայության  մասին>>,                <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>, <<Իրավական  ակտերի  մասին>>, <<Աշխատանքային  օրենսգրքի>>  և  իր  լիազորությունների  հետ  կապված`  այլ  իրավական  ակտերի  անհրաժեշտ  իմացություն, ինչպես  նաև  տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն,  

գ/  համակարգչով  և  ժամանակակից  տեխնիկական  միջոցներով  աշխատելու  ունակություն,

դ/ տիրապետում  է  ռուսերենին  /ազատ/  կամ  մեկ  այլ  օտար  լեզվի  /կարդում  է,կարողանում  է  բացատրվել/:

Մրցույթին  մասնակցելու  համար  դիմողները  պետք  է  ներկայացնեն  հետևյալ  փաստաթղթերը.

ա) գրավոր  դիմում  (տրվում  է  հանձնաժողովի  անունով)

բ) համայնքային  ծառայության  տվյալ  պաշտոնի  անձնագրով  այդ  պաշտոնն  զբաղեցնելու  համար  քաղաքացու  մասնագիտական  գիտելիքների  և  աշխատանքային  ունակությունների  տիրապետմանը  ներկայացվող  պահանջների  բավարարումը 

հավաստող  փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի  (ների), աշխատանքային  գրքույկի  (վերջինիս  բացակայության  դեպքում  անհրաժեշտ  է  ներկայացնել  տեղեկանք  համապատասխան  մարմնից)  պատճենները` բնօրինակների  հետ  միասին,

գ)  հայտարարություն  այն  մասին, որ  ինքը  չի  տառապում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005  թ. մարտի  3-ի  թիվ  310-Ն  որոշմամբ  հաստատված  ցանկում  ընդգրկված  հիվանդություններից  որևէ  մեկով,

դ)  հայտարարություն  այն  մասին,որ  ինքը  դատական  կարգով  չի  ճանաչվել  անգործունակ  կամ  սահմանափակ  գործունակ,

ե) <<Համայնքային  ծառայության  մասին>>  ՀՀ  օրենքի  12-րդ  հոդվածի  <<ե>>  կետի  պահանջը  բավարարելու  նպատակով  արական  սեռի  անձինք  ներկայացնում  են  նաև  զին.գրքույկի  կամ  դրան  փոխարինող  ժամանակավոր  զորակոչային  տեղամասին  կցագրման  վկայականի  պատճենները  կամ  համապատասխան  տեղեկանք,

զ)  մեկ  լուսանկար  /  3x4  չափսի/

է) անձնագրի  պատճենը:

Մրցույթին  մասնակցելու  համար  փաստաթղթերը  ներկայացնել  անձամբ` անձնագրով  կամ  անձը  հաստատող  փաստաթղթով: Փաստաթղթերն  ընդունվում  են  Նոր  Կյուրինի  գյուղապետարանում  և  Արարատի  մարզպետարանի  աշխատակազմի  ՏԻ  և  ՀԳՄ  հարցերով  վարչությունում, ամեն  օր  ժամը  10.00-ից  մինչև  15.00-ն` բացի  շաբաթ, կիրակի  օրերից:

Ներկայացվող  փաստաթղթերի  պատճենների  հետ  միասին  անհրաժեշտ  է  ներկայացնել  նաև  դրանց  բնօրինակները: Ներկայացված  փաստաթղթերը, պատճենները  ետ  չեն  վերադարձվում:

Մրցույթին  մասնակցել  ցանկացողները  լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու, ինչպես  նաև  պաշտոնի  անձնագրին  և  հարցաշարին  ծանոթանալու  համար  կարող  են  դիմել  Նոր  Կյուրինի  գյուղական  համայնքի  ղեկավարի  աշխատակազմ  (գ. Նոր  Կյուրին, գյուղապետարան)  և  Արարատի  մարզպետարանի  աշխատակազմի  ՏԻ և ՀԳՄ  հարցերով   վարչություն  (5-րդ հարկ, հեռ.` 0235-2-34-65):

Մրցույթը  կկայանա  2011  թվականի  հոկտեմբերի  26-ին  ժամը  11.00-ին` Նոր  Կյուրինի  գյուղապետարում  կամ  մարզպետարանում:

Դիմումների  ընդունման  վերջին  ժամկետն  է  2011  թվականի  հոկտեմբերի   11-ը:

 

Հայտարարված է` 09.09.2011

Վերջին ժամկետը` 11.10.2011

Հասցե` գ.Նոր Կյուրին
Հեռ.` + 374 235 2 34 65



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23