Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2011»
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2011»,
«Մաքուր համայնք 2011»,«Լավագույն կանաչապատված համայնք 2011», «Լավագույն համայնքային կայք 2011»
2011թվականի համար նախատեսվել են նաև «Մաքուր համայնք», «Տարվա մշակութային համայնք», «Լավագույն համայնքային կայք», «Լավագույն կանաչապատված համայնք» անվանակարգերը:
Մրցանակաբաշխությունն ամենամյա է և անցկացվում է 2006 թվականից սկսած:Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2011թ. լավագույն գյուղական և քաղաքային1-ական համայնք, ինչպես նաև հաղթողներ հայտարարված անվանակարգերով:
Մրցանակաբաշխությանը ներկայացվող համայնքների թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնառաջադրում), պետական մարմինները, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն:
Հավակնորդ համայնքի թեկնածությունն առաջադրելու համար համայնքի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է լրացնել <Մրցանակաբաշխության հայտի ձևը> (տե'ս www.caa.am և www.mta.gov.am կայքերում) և այն ներկայացնել <Հայաստանի համայնքների միության> գրասենյակ: Հայտերին կարող են կցվել նաև այլ օժանդակ նյութեր:
Հավակնորդների առաջադրման վերջնաժամկետը 2011թ. հոկտեմբերի 20 -ն է (մինչև ժամը 17:00-ն):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վերջնաժամկետից ուշ ստացված դիտումները չեն ընդունվում:
Հեռ.` +374 10 57 45 01, Ֆաքս` +374 10 57 52 19
e-mail: info@caa.am
Հայտարարված է` 23.09.2011
Վերջին ժամկետը` 20.10.2011
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք