Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2011»

 
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2011»,

«Մաքուր համայնք 2011»,«Լավագույն կանաչապատված համայնք 2011», «Լավագույն համայնքային կայք 2011»

 
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  ՀՀտարածքային կառավարման նախարարությունըև <Հայաստանի համայնքների միությունը> հայտարարում են <Լավագույն համայնք 2011> մրցանակաբաշխության մասին:

2011թվականի համար նախատեսվել են նաև «Մաքուր համայնք»,  «Տարվա մշակութային համայնք», «Լավագույն համայնքային կայք», «Լավագույն կանաչապատված համայնք» անվանակարգերը:

 

Մրցանակաբաշխությունն ամենամյա է և անցկացվում է 2006 թվականից սկսած:Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2011թ. լավագույն գյուղական և քաղաքային1-ական համայնք, ինչպես նաև հաղթողներ հայտարարված անվանակարգերով:

 

Մրցանակաբաշխությանը ներկայացվող համայնքների թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնառաջադրում), պետական մարմինները, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն:

 

Հավակնորդ համայնքի թեկնածությունն առաջադրելու համար համայնքի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է լրացնել <Մրցանակաբաշխության հայտի ձևը> (տե'ս www.caa.am և www.mta.gov.am կայքերում) և այն ներկայացնել <Հայաստանի համայնքների միության> գրասենյակ: Հայտերին կարող են կցվել նաև այլ օժանդակ նյութեր:

 Հայտերը և կից տրվող նյութերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով (info1@caa.am) կամ փակ ծրարներով:
 Հայտերը կգնահատվեն և մրցանակակիրները կորոշվեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության, <Հայաստանի համայնքների միության> վարչության անդամներից (որոնք առաջադրված չեն որպես թեկնածու), այլ նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված Մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից:
 

Հավակնորդների առաջադրման վերջնաժամկետը 2011թ. հոկտեմբերի 20 -ն է (մինչև ժամը 17:00-ն):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վերջնաժամկետից ուշ ստացված դիտումները չեն ընդունվում:

 Մրցանակաբաշխության հանձնաժողովը կարող է հայտատուներից պահանջել լրացուցիչ տեղեկություններ, այցելել թեկնածու համայնքներ:
 
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին:
 
0025, Երևան, Հայաստան
Չարենցի 1, 2-րդ հարկ

Հեռ.` +374 10 57 45 01, Ֆաքս` +374 10 57 52 19

e-mail: info@caa.am

 

Հայտարարված է` 23.09.2011

Վերջին ժամկետը` 20.10.2011

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27