Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՏԱՓԵՐԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Տափերականի մարզամշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, որը կանցկացվի 2026 թվականի մարտի 13-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանի վարչական շենքում (ք. Վեդի Թումանյան 6):
- Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) բարձրագույն կրթություն.
բ) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․
գ) ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող անձը․
դ) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
- Տնօրենի հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը և ընտրության լրացուցիչ պայմաններն են`
ա) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
բ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
- Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի կրթությանը և ստաժին ներկայացվող պահանջներն են՝
ա) բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
- Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը՝
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Վեդու համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
ü Դիմում,
ü մեկ լուսանկար` 3x4 չափսի,
ü քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
ü ինքնակենսագրություն,
ü անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները,
ü տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ü հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2026 թվականի փետրվարի 27-ը մինչև ժամը 17:00-ն:
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի ամսական դրույքաչափը՝ 175 000 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները:
Կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը՝ ՀՀ, Արարատի մարզ, Վեդի համայնք, Տափերական բնակավայր, Շահումյան 4։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները այլ տեղեկությունների և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Վեդու համայնքապետարանի աշխատակազմ /ք.Վեդի, Թումանյան 6, հեռ. /060/88-11-11/:
Հայտարարված է` 12.02.2026
Վերջին ժամկետը` 27.02.2026
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


