Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ԱՋԱԿՑԵՆՔ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական գաղափարախոսությունը երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է՝ հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության հանձնելու, որդեգրման հանձնելու կամ խնամատար ընտանիքում խնամք կազմակերպելու միջոցով:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու նպատակով 2008 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում է <<Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման>> ծրագիրը:
Առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում կազմակերպելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են դիմել Արարատի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին /ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, շենք 60, 503 սենյակ, հեռ. (0235) 2-53-93/:
Հայտարարված է` 01.09.2014
Վերջին ժամկետը` 01.01.2015
Պատասխանատու անձ` Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 0235 2 5393