Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Հաստատվել է Հաշտարարի որակավորման հանձնաժողովի
2015թ. hուլիսի 17-ի նիստում

 

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները:

Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

Դիմորդը որակավորման դասընթացի համար ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) պետք է ներկայացնել`
1) դիմում,
2) անձնագրի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),
4) 2 գունավոր լուսանկար` 4x6 չափսի,
5) կենսագրական տվյալներ,
6) համաձայնություն` օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող
տվյալների իսկության, այդ թվում դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու փաստը ստուգելու վերաբերյալ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. հուլիսի 29-ը, մինչև ժամը 16:00-ն: Հաշտարարի որակավորման դասընթացները սկսվելու են 2015 թ. օգոստոսի 11-ից ՀՀ արդարադատության նախարարության շենքում (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա):

Հաշտարարի որակավորման դասընթացների հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 319-117 հեռախոսահամարով:
Դիմումի և համաձայնության ձևը կարող եք բեռնել Արդարադատության նախարարության կայքից՝ http://moj.am/announcements/view/article/105:

*Ծանոթություն. Հանձնաժողովը, դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասընթացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին։

Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք նախարարության կայքում ցանկը հրապարակվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարում են դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար միանվագ վճարում՝ 80.000 ՀՀ դրամի չափով՝ մուծված հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացնող՝ «ՀՀ արդարադատության նախարարութան իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում բացված Հ/Հ 1930009611880200 հաշվեհամարին:

Եթե դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձը սահմանված ժամկետում վճարում չի կատարում, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ անձին դասընթացներին մասնակցելը մերժելու վերաբերյալ

Հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու, անցկացնելու, հաշտարարների որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները հաստատված են ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ:

 

 

Հայտարարված է` 20.07.2015

Վերջին ժամկետը` 29.07.2015

Հասցե` ք.Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23