Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

·         Վոլգոգրադ

·         Եկատերինբուրգ

·         Կազան

·         Կալինինգրադ

·         Մոսկվա

·         Նիժնի Նովգորոդ

·         Դոնի Ռոստով

·         Սամարա

·         Սանկտ Պետերբուրգ

·         Սարանսկ

·         Սոչի


 

Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

·         oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

·         սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

·         նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

        խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝

http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201705100001

  

  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Հայտարարված է` 15.05.2018

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` .



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32