Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն /Էմիգրանտների և վերադարձած միգրանտների հաջողված պատմություններ/

  Համաձայն ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանություն տրված «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» 4-րդ ուղղության 3-րդ խնդրի <դ> գործողության 4-րդ կետի («Էմիգրանտների և վերադարձած միգրանտների` Հայաստանի համայնքներում կատարած ներդրումների հաջողված պատմությունների ներկայացում պետական մարմինների կայքէջերի, սոցիալական ցանցերի և տեղեկատվական այլ միջոցներով») շրջանակներում շարունակվում են էմիգրանտների և վերադարձած միգրանտների` Հայաստանի համայնքներում կատարած ներդրումների հաջողված պատմությունների հղումների որոնման աշխատանքները:

Հաջողված պատմությունների օրինակներ են ներքոհիշյալ հրապարակումները .
«Նարեկ, ելակի արտադրող, Հայաստան. «Գոհ եմ, որ վերադարձել և ապրում եմ իմ տանը, իմ երկրում», հղումը` http://www.retourvolontaire.fr/stories/narek-producteur-de-fraises , «Արմեն, նպարավաճառ, Հայաստան. «Սիրում եմ քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել եմ», հղումը` http://www.retourvolontaire.fr/stories/armen-epicier և այլն:
Նմանատիպ պատմությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք ձեզ դիմել Արարատի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` 0235- 2-68-50 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 16.05.2018

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32