Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /«Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն/
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված /29. 04. 19թ. N422-Ա/2/ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1)դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Է. Պողոսյան),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7)Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Բնoրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 65 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։
Դիմումներն ընդունվում են 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 20-ը ներառյալ:
Փաստաթղթերը ներկայացնել՝
Երևան - Հակոբ Հակոբյան 3 շենք (հեռ. 094 88 44 84, 055 44 22 22, 091 23 99 49, 093 30 00 26)
Գեղարքունիքի մարզ - ք. Մարտունի, Խանում Ղազարյան(հեռ. 094 60 50 04), Մանվել Սաֆարյան(հեռ. 093 33 00 16)
Վայոց ձորի մարզ – ք. Եղեգնաձոր, Ռուզաննա Կարապետյան (հեռ. 094 69 23 63, 0281 2 31 70)
Արարատի մարզ - ք. Մասիս , Դավիթ Հակոբյան(հեռ. 096 24 04 15)
Արմավիրի մարզ – ք. Արմավիր, Հասմիկ Պողոսյան (հեռ. 093 02 88 05),
Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան մայիսի 24-ը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094) 884484, (055)442222, (091) 239949, (093) 300026 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեով:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 կայքից:
Հայտարարված է` 13.05.2019
Վերջին ժամկետը` 20.05.2019
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք