Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Այգեզարդի համայնքապետարանը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության մրցույթ

 Այգեզարդի համայնքապետարանը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության մրցույթ:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։

Խորհրդի կազմում ընդգրկվում են մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև 3500 և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:

 Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը:

Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16‑30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝

1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,

2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,

3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն։

Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պայմաններին և ունեք ցանկություն՝ ընդգրկվելու խորհրդի կազմում, կարող եք առաջադրել Ձեր թեկնածությունը, որը կքննարկվի Նոյեմբերյան համայնքի ավագանու առաջիկա արտահերթ նիստում:

Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք ներկայացնել կարճ ինքնակենսագրական և վերջին 2 տարիներին երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ուղարկել aygezardgyuxapetaran@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Այգեզարդի համայնքապետարան: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ մարտի 13-ն է:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք մոտենալ Այգեզարդի համայնքապետարան:

Հայտարարված է` 28.02.2020

Վերջին ժամկետը` 13.03.2020

Հասցե` գ.Այգեզարդ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20