Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Հովտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ
Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Հովտաշատի համայնքապետարանը հայտարարում է համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող երիտասարդի ընտրության մրցույթ
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16‑30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ.
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն։
- Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն է դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքապետարանի կողմից՝ մրցութային կարգով:
Երիտասարդի ընտրության մրցույթը կայանալու է 2020 թվականի մարտի 16-ին ժամը 14:00-ին համայնքի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում:
Դիմորդների հայտերն ընդունվում են մինչև է 2020 թվականի մարտի 14-ին ժամը 16:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093-407-713 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 28.02.2020
Վերջին ժամկետը` 14.03.2020
Հասցե` գ.Հովտաշատ