Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտա­սար­դական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Հովտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ

 Հայաuտանի Հանրապետության Արարատի  մարզպետին առընթեր երիտա­սար­դական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Հովտաշատի  համայնքապետարանը հայտարարում է համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող երիտասարդի ընտրության     մրցույթ
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16‑30 տարեկան երիտասարդ է, որը          համապատասխանում        է       հետևյալ      չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առող­ջա­պահական    և          մշակութային խնդիրներին տիրապետելը.
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջո­ցառումներին          մասնակցության      փորձ.
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց­ման և գնահատման  առանձնահատկությունների իմացություն։
- Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն է դիտվում երիտա­սարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխա­տանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի  փորձը:
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքապետարանի կողմից՝         մրցութային  կարգով:
   Երիտասարդի ընտրության մրցույթը կայանալու է 2020 թվականի մարտի 16-ին ժամը 14:00-ին համայնքի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում:
Դիմորդների հայտերն ընդունվում են մինչև է 2020 թվականի մարտի 14-ին ժամը 16:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093-407-713  հեռախոսահամարով:

Հայտարարված է` 28.02.2020

Վերջին ժամկետը` 14.03.2020

Հասցե` գ.Հովտաշատ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45