Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Նոր Խարբերդ համայնքի ավագանին հայտարարում է ՀՀ Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի մրցույթ
Նոր Խարբերդ համայնքի ավագանին հայտարարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի մրցույթ:
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։
Խորհրդի ոչ պետական հատվածի համար հայտ ներկայացնելու կանոնադրական չափանիշներն են՝
1. Տարիքը՝ 16-30 տարեկան․
2. Երտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական, և մշակութային խնդիրներին տիրապետելը:
3. Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ:
4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Խորհրդի կազմում ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:
Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
Եթե համապատասխանում եք վերոնշյալ պայմաններին և ունեք ցանկություն՝ ընդգրկվելու խորհրդի կազմում, կարող եք առաջադրել Ձեր թեկնածությունը, որը կքննարկվի Նոր Խարբերդ համայնքի ավագանու առաջիկա նիստում:
Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք ներկայացնել կարճ ինքնակենսագրական և վերջին 2 տարիներին երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ուղարկել norkharberd.ararat@mta.gov.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Նոր Խարբերդի համայնքապետարան:
Մրցույթը կկայանա 2020 թվականի մարտի 16-ին, ժամը 15.00-ին` Նոր Խարբերդի համայնքապետարանում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի մարտի 16-ը:
Հարգանքով՝ Նոր Խարբերդի համայնքապետարանի աշխատակազմ
Հայտարարված է` 05.03.2020
Վերջին ժամկետը` 16.03.2020
Հասցե` գ.Նոր Խարբերդ