Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների մասին
ՈՐԴԵԳՐԵԼՑԱՆԿԱՑՈՂԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Խմբի համարը
|
Խմբում ընդգրկված ունկնդիրների թիվը
|
Դասընթացի անցկացման վայրը
|
Դասընթացի անցկացման օրերը, տևողությունը
|
Դասընթացի ծավալը
|
1
|
30
|
Քաղաք Երևան, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿհասցե՝ Ուլնեցու փող., 68 շենք
|
30.11.2020- 26.12.2020 Ժամը 10.00-14.00 |
24 ժամ
|
2
|
30
|
24 ժամ
|
||
3
|
30
|
24 ժամ |
||
4
|
30
|
|
|
24 ժամ |
*Մասնակիցները գրանցման համար պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային հասցեները |
ՈՐԴԵԳՐԵԼՑԱՆԿԱՑՈՂԱՆՁԱՆՑՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆԴԱՍԸՆԹԱՑԻ
2. Դասընթացի թիրախ խումբըորդեգրել ցանկացող անձինք են։
3.Դասընթացի խնդիրներն են՝
1) ծանոթացնել ոլորտը, մասնավորապես, որդեգրման գործընթացը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերին և առկա աջակցող սոցիալական ծառայություններին,
2) ներկայացնել որդեգրման՝ որպես երեխաների խնամքի այլընտրանքային տարբերակի առանձնահատկությունները,
3) փոխանցել գիտելիքներ երեխաների տարիքային զարգացման փուլերի և տարիքային ճգնաժամերի, տրավմայի երեխայի վրա ունեցած ազդեցության մասին,
4) հաղորդել գիտելիքներ որդեգրման ընտանիքի դինամիկայի վրա ունեցող ազդեցության մասին և փոխանցել անհրաժեշտ հմտություններ ուղղված այդ ազդեցությունների կառավարմանը,
5) ուսուցանել անհրաժեշտ ծնողավարման հմտություններ տրավմատիկ փորձառություն ունեցող երեխաների հետ աշխատանքի, երեխայի հետ նոր՝ ամուր կապվածություն ձևավորելու վերաբերյալ,
6) ուսուցանել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ նոր միջավայրում երեխայի հարմարման գործընթացը սահուն կերպով իրականացնելու համար:
1) հեռավար դասախոսություններ,
2) դեպքի քննարկումներ,
3) դերային խաղեր,
4) տեսաֆիլմերի դիտումներ,
5) այլ գործնական և ուսուցողական մեթոդներ։
Մեթոդները կիրառվում են խառը եղանակով՝ դասաժամերի ընթացքում։
5. Դասընթացի տեղեկատվական աջակցությունը՝ դասընթացի մասնակիցներին կդրամադրվեն թեմային առնչվող նյութեր, դասախոսությունների համառոտագրություններ, գրականության ցանկ։
6. Դասընթացի տևողությունը՝ 24 ակադեմիական ժամ է։
7. Դասընթացից ակնկալվող արդյունքներն են՝ դասընթացի ավարտին ունկնդիրները.
1) ձեռք կբերեն գիտելիքներ.
ա) ոլորտը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի, որդեգրման ընթացակարգի վերաբերյալ․
բ) որդեգրման՝ որպես երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակի առանձնահատկությունների մասին.
գ) երեխայի տարիքային զարգացման փուլերի և տարիքային ճգնաժամերի մասին.
դ) կապվածության և դեպրիվացիայի երեխայի զարգացման վրա ունեցող ազդեցության մասին.
ե) ծնողավարման մոդելների, տեխնիկաների և դրանց կիրառման ոլորտների մասին։
2) ձեռք կբերեն հմտություններ.
ա) դրական ծնողավարության և պատշաճ խնամքի իրականացման.
բ) որդեգրման հետ կապված ընտանեկան դինամիկայի փոփոխություններին. այդ թվում ճգնաժամային իրավիճակներում երեխայի տրավմատիկ փորձով պայմանավորված հուզական և վարքային դրսևորումներին արձագանքման.
գ) երեխայի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության համար նախատեսված ռեսուրսներից օգտվելու.
դ) որդեգրող ընտանիքում երեխայի հարմարումն արդյունավետ և սահուն կերպով կազմակերպելու.
ե) որդեգրման հետևանքով ընտանիքի անմիջական սոցիալական միջավայրում հնարվոր ռիսկերին արձագանքելու։
8. Դասընթացի արդյունքում մասնակիցներին կհանձնվի ավարտականփաստաթուղթ (հավաստագիր):
9. Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացի ծրագիրը.
հ/հ |
Թեմայի անվանումը |
Համառոտ նկարագիրը
|
Ժամաքանակ
|
1.
|
Որդեգրման գործընթացը կարգավորող նորմատիվ-իրավական բազան և որդեգիր ընտանիքներին աջակցող ծառայությունների շրջանակը |
Ներկայացվում են որդեգրման գործընթացին առնչվող միջազգային իրավական նորմերն ու տեղական կարգավորումները։ Անդրադարձ է լինելու որդեգրման ընթացակարգին, մասնավորապես համադրման փուլին, ինչպես նաև ներկայացվելու են այն ռեսուրսներն ու ծառայությունները,որոնք անհրաժեշտության դեպքում կարող են աջակցել որդեգիր ընտանիքներին։ |
4
|
2.
|
Որդեգրումը՝ որպես երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակ |
Ներկայացվում են որդեգրման առանձնահատկությունները երեխայի խնամքի այլընտրանքային ընտանեհեն այլ տարբերակների հետ համեմատությամբ, անդրադարձ է կատարվում որդեգրության տարատեսակներին (տեղական և միջազգային, հարազատական, որդեգրում խնամատարությունից հետո, որդեգրում հաստատությունից) և դրանցից յուրաքանչյուրի հիմնական բնութագրիչներին, քննարկվում են յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու հնարավոր ռիսկերը։ |
2
|
3.
|
Երեխայի զարգացման օրինաչափությունները
|
Ներկայացվում են երեխայի տարիքային զարգացման փուլերը, յուրաքանչյուր փուլին բնորոշ տարիքային ճգնաժամերը և դրանց ուղեկցող վարքային/հուզական դրսևորումները, ինչպես անև ծնողի և ընտանիքի դերը՝ այդ ճգնաժամերի հաջող հաղթահարման գործում։ |
4
|
4.
|
Կապվածության ձևավորումը և որդեգիր ընտանիքում երեխայի հարմարման խնդիրները |
Թեմայի շրջանակներում քննարկվելու են կապվածություն և դեպրիվացիա հասկացությունները, մասնավորապես երեխայի հոգեբանական, այդ թվում հուզական և վարքային, զարգացման վրա կապվածության և դեպրիվացիայի ազդեցությունը։ Անդրադարձ է լինելու երեխայի մոտ նոր կապվածության ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաև որդեգրող ծնողների՝ որպես կապվածության կորուստը փոխհատուցողների դերին։ Թեման ընդգրկում է նաև անդրադարձ երեխայի դիմակայության բարձրացմանն ուղղված և ծնողների կողմից կիրառելի մեթոդներին ու տեխնիկաներին։ |
6
|
5.
|
Խելամիտ և դրական ծնողավարում
|
Քննարկվելու են ծնողավարման մոդելները, դրանցից յուրաքանչյուրի կիրառման ոլորտները, խրախուսանքը և պատիժը՝ որպես ծնողավարման տեխնիկաներ, անդրադարձ է լինելու տրավմատիկ փորձ ունեցող երեխաների վարքային և հուզական դրսևորումներին արձագանքելու տեսանկյունից առավել արդյունավետ մեթոդներին։ |
4
|
5.
|
Ընտանեկան դինամիկան որդեգրումից հետո. հարմարում սոցիալական միջավայրում |
Քննարկվելու են որդեգրման ողջ ընթացքում՝ որոշում կայացնելուց մինչև երեխայի տեղավորում և դրանից հետո, ամուսնական զույգի, որդեգիր ընտանիքում այլ անդամների, սոցիալական միջավայրի (ընդլայնված ընտանիք, ընկերներ, դպրոց, մանկապարտեզ, հարևանություն) և որդեգրվող երեխայի վրա խնամքի այս տիպի ունեցած ազդեցություններն ու դրանց կառավարման տեխնիկաները։ Անդրադարձ է լինելու այն հարցին, թե ինչպե՞ս է կարելի խոսել որդեգրության մասին որդեգրված երեխայի հետ, ընտանիքի այլ անդամների հետ, սոցիալական միջավայրի ներկայացուցիչների հետ։ Թեմայի շրջանակներում քննարկումներն իրականացվելու են՝ օգտագործելով քաղած դասերը ձախողված որդեգրման դեպքերից։ |
4
|
|
Ընդամենը |
|
24
|
10. Օգտագործվող գրականության ցանկ
· Դրական ծնողավարման ձեռնարկ. Երեխաների դեմ բռնության կանխարգելում, Սեյվ դը չիլդրեն, Երևան, 2011․
· Երեխաների պաշտպանությունը բռնություններից, ձեռնարկ վերապատրաստվողների և երեխաների պաշտպանության մասնագետների համար, Երևան, 2019․
·
Հայտարարված է` 02.12.2020 Վերջին ժամկետը` 00.00.0000
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20