Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Աշոտ Վարդանյան

Աշոտ Վարդանյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /22580

Կենսագրություն

       Պաշտոնը  ստանձնել  է  18.02.2014թ.

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
23-ը  հունիսի 1968թ., ք. Երևան

Կրթություն
1985-1990թթ.- Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որակավորումը` ինժեներ-տնտեսագետ

Աշխատանքային գործունեություն
1990-1996թթ.- ՀՀ Արտաշատի շրջխորհրդի գործկոմի  ֆինանսական բաժնում` տնտեսագետ
1996-1998թթ.- ՀՀ Արարատի մարզպետի խորհրդական` տարածքային կառավարման հարցերով
1998-2010թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող վարչության պետ
2010-2014թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար

2014 թվականից - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:

Այլ տվյալներ
Զինապարտ է:

Ունի  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու որդի:

 

Գործառույթներ / իրավասություններ

 Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաuտանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատաuխան կարգը գործողության մեջ դնելը։

Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ։

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և uտեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Համակարգում է  ՀՀ  Արարատի  մարզպետարանի  աշխատակազմի ներքոհիշյալ բնագավառների աշխատանքները.

1.Գյուղատնտեսության և բնապահպանության

2. Հողաշինության և հողօգտագործման

3. Քաղաքաշինության

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 12:15:55