Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Սուսաննա Խուդավերդյան

Սուսաննա Խուդավերդյան

Անձնակազմի կառավարման բաժնի պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 / 2 45 11

Կենսագրություն

Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր

27-ը  սեպտեմբերի 1963թ.,ՀՀ  Արարատի  մարզ,  ք. Արտաշատ

Կրթություն
1980-1985թթ. ՀՀ Երևանի Վ. Բրյուսովի անվան  ռուսաց և օտար լեզուների պետ. մանկավարժական ինստիտուտ, որակավորումը` պատմության և անգլերեն լեզվի ուսուցիչ

Աշխատանքային գործունեություն
1985-1986թթ.  ԽՍՀՄ սահմանապահ զորքերի  թիվ 2392 զորամասում` գործավար-թարգմանիչ
1986-1999թթ.- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում` անգլերենի ուսուցչուհի
1999-2000թթ. ՀՀ Արարատի  մարզի Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային
կենտրոնում` գլխավոր մասնագետ
2000-2002թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի կադրերի բաժնում` գլխավոր  մասնագետ
2002-2007թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի  քարտուղարության գլխավոր մասնագետ
2007թ-ից` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի
անձնակազմի կառավարման բաժնի պետ

Այլ տվյալներ
2011 թվականին արժանացել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի շնորհակալագրի:

ՈՒնի  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության  առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի մեկ որդի և դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

Անձնակազմի  կառավարման  բաժնի   պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր  պաշտոնների  խմբի 2-րդ  ենթախմբում:

Բաժնի պետն  անմիջականորեն ենթակա և հաշվետու է  Աշխատակազմի  ղեկավարին:

 Բաժնի պետը`

  • նախապատրաստում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
  • իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները
  • մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
  • Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի , դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
  • քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
  •   ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Մարզպետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.
  •   կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկերը և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
  • քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ..
  • իրականացնում է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում` ժամկետային , պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
  • ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների /քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու, այդ թվում` արտամրցութային կարգով, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տորյժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն/ ժամկետների պահպանման աշխատանքները.
  •   իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
  •   ապահովում է Աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Մարզպետարանի աշխատողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու աշխատանքները.
  •   իրականացնում է Աշխատակազմի աշխատողների սոցիալական քարտերի համակարգի հետ կապված աշխատանքները.
  •   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ներկայացնելու համար նախապատրաստում է Աշխատակազմի աշխատողների հետ կապված հաշվետվությունները.
  •   ապահովում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց / այդ թվում` Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն/ արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
  •  իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները.
  • ապահովում է Մարզպետարանում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
  •  անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին.
  •  իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
  • իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
  • Մարզպետին, Աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
  •  Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տորյժի ենթարկելու վերաբերյալ.
  •  ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  •  համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  •  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  •  Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
  • այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
  •  Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  •  Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ , կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փարձագետների.
  •  ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  •  ապահովում է Բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը.
  • իրականացնում է  իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի պետն ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 19:35:16