Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Լեռնիկ Խաչատրյան
Ֆինանսական վարչության պետ
/+374 235/ 2 05 77
Կենսագրություն
Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր
17 հուլիսի 1964 թ., ՀՀ Արարատի մարզ, գ, Արարատ
Կրթություն
1987-1992 թթ.Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, որակավորումը` տնտեսագետ
Աշխատանքային գործունեություն
1984-1989 թթ.- Արտաշատի միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչության օպերատոր
1989-1996 թթ.- Արարատի շրջանային ֆինանսական բաժնի բյուջետային վերստուգիչ-տեսուչ
1996-1998 թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչի տեղակալ, ապա` բաժնի վարիչ
1998-2002 թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ, ֆինանսական բաժնի վարիչ
2002-2019 թթ.` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
2019 թ. մարտի 12-ից ` ՀՀ Արարատի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար
2020 թ. օգոստոսի 31-ից ` ՀՀ Արարատի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ
Այլ տվյալներ
Ծառայել է Խորհրդային բանակում: Մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների ինքնապաշտպանության մարտերին:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի մեկ դուստր և մեկ որդի:
Գործառույթներ / իրավասություններ
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:
Վարչության պետը՝
- կազմակերպում և վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմման աշխատանքները.
- կազմակերպում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման և ճշտման աշխատանքները.
- կազմակերպում է յուրաքանչյուր ամիս պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմումը.
- կազմակերպում և վերահսկում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ-ներին համապատասխան գրությունների կազմման, ճշգրտված հաշվետվությունների ստուգման, վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման աշխատանքները
- կազմակերպում է ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի ուղեկցման աշխատանքներին հատկացված գումարի` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների հաշվարկ-հիմնավորման կազմման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացման աշխատանքները.
- կազմակերպում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, Ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը լիազոր մարմիններին / ամսական, եռամսյակային, տարեկան/.
- կազմակերպում է Աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված վճարումների հաշվարկը , վճարումը.
- համակարգում է Աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների, հաշվարկման և պետական բյուջե վճարման գործառույթները.
- կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները.
- կազմակերպում է ՙՎարձատրվող՚ հասարակական աշխատանքներ ծախսային ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամիս պատվիրատուներից ստացված ֆինանսավորման հայտերի , ամսական հաշվետվությունների ստուգումը, ամփոփումն և ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
- համակարգում է Մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ–ների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացման աշխատանքները.
- կազմակերպում և վերահսկում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
- վերահսկում է Մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը..
- կազմակերպում է Աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, պետական բյուջե վճարման հաշվետվությունների / եռամսյակային, տարեկան / կազմմումը և ներկայացումը լիազոր մարմնին.
- համակարգում է Աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթները.
- համակարգում և վերահսկում է գործուղման մեկնող աշխատակիցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները.
- կազմակերպում է Աշխատակազմի հաստիքացուցակի կազմման աշխատանքները.
- համակարգում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը,
- կազմակերպում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման և ճշտման , օրենքներին ու մեթոդաբանությանը համապատասխանության ստուգման , ամփոփման և մարզի ամփոփ բյուջեի ներկայացման աշխատանքները,
- կազմակերպում է հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի` ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացման աշխատանքները,
- համակարգում է տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում աջակցություն և մեթոդական օգնություն ցույց տալու աշխատանքները,
- համակարգում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմման, քննարկման և ներկայացման աշխատանքները .
- համակարգում է Մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմումը,
- կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակի կազմման աշխատանքները.
- կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները,
- համակարգում է յուրաքանչյուր ամիս ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները,
- համակարգում է մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները,
- համակարգում է մարզային ենթայահության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
- կազմակերպում է մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ տարվող աշխատանքները
- կազմակերպում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի ամփոփման և ներկայացման աշխատանքները,
- համակարգում է մարզպետարանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ հավաքագրման, ճշգրտման, ամփոփման ցուցանիշները և ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն,
- կազմակերպում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ- ներին համապատասխան գրությունների կազմման, ճշգրտված հաշվետվությունների ստուգման, վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման աշխատանքները.
- համակարգում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ամփոփման աշխատանքներն ըստ համայնքների.
- կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերի՝ վերլուծման, ամփոփման մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքներ,
- համակարգում է ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի հաջորդ տարվա հայտի կազմումը և ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
- համակարգում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման և յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության վերլուծման և ըստ համայնքների ամփոփման աշխատանքները.
- համակարգում է հավաքագրման, ամփոփման և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելու մարզպետարանին ենթակա այն առևտրային կազմակերպությունների ցանկերի և դրանցում կատարված փոփոխությունների հետ տարվող աշխատանքները, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են Մարզպետին.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
- ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
- համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
- Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
- Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
- Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
- ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):