Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Լեռնիկ Խաչատրյան

Լեռնիկ Խաչատրյան

Ֆինանսական վարչության պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 05 77

Կենսագրություն

Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր

17 հուլիսի 1964 թ., ՀՀ  Արարատի մարզ, գ, Արարատ

Կրթություն
1987-1992 թթ.Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, որակավորումը` տնտեսագետ

Աշխատանքային գործունեություն
1984-1989 թթ.- Արտաշատի միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչության օպերատոր
1989-1996 թթ.- Արարատի շրջանային ֆինանսական բաժնի բյուջետային վերստուգիչ-տեսուչ
1996-1998 թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչի տեղակալ, ապա` բաժնի վարիչ
1998-2002 թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ, ֆինանսական բաժնի վարիչ
2002-2019 թթ.` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ

2019 թ. մարտի 12-ից ` ՀՀ Արարատի մարզպետարանի  ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար

2020 թ. օգոստոսի 31-ից ` ՀՀ Արարատի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ

 

Այլ տվյալներ
Ծառայել է Խորհրդային բանակում: Մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների ինքնապաշտպանության մարտերին:

Ունի  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական ծառայության  առաջին դասի  խորհրդականի դասային աստիճան

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի մեկ դուստր և մեկ որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

 Ֆինանսական  և  սոցիալ-տնտեսական զարգացման վարչության  պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական  ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:

Վարչության պետը՝

  •  կազմակերպում և վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմման աշխատանքները.
  • կազմակերպում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման և ճշտման աշխատանքները.
  •  կազմակերպում է յուրաքանչյուր ամիս պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմումը.
  •  կազմակերպում և վերահսկում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ-ներին համապատասխան գրությունների կազմման, ճշգրտված հաշվետվությունների ստուգման, վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման աշխատանքները
  •  կազմակերպում է ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի ուղեկցման աշխատանքներին հատկացված գումարի` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների հաշվարկ-հիմնավորման կազմման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացման աշխատանքները.
  • կազմակերպում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, Ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը լիազոր մարմիններին / ամսական, եռամսյակային, տարեկան/.
  • կազմակերպում է Աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված վճարումների հաշվարկը , վճարումը.
  •   համակարգում է Աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների, հաշվարկման և պետական բյուջե վճարման գործառույթները.
  • կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները.
  • կազմակերպում է ՙՎարձատրվող՚ հասարակական աշխատանքներ ծախսային ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամիս պատվիրատուներից ստացված ֆինանսավորման հայտերի , ամսական հաշվետվությունների ստուգումը, ամփոփումն և ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
  • համակարգում է Մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ–ների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացման աշխատանքները.
  • կազմակերպում և վերահսկում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
  • վերահսկում է Մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը..
  •  կազմակերպում է Աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, պետական բյուջե վճարման հաշվետվությունների / եռամսյակային, տարեկան / կազմմումը և ներկայացումը լիազոր մարմնին.
  •  համակարգում է Աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթները.
  •  համակարգում և վերահսկում է գործուղման մեկնող աշխատակիցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները.
  •  կազմակերպում է Աշխատակազմի հաստիքացուցակի կազմման աշխատանքները.
  •  համակարգում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը,
  •  կազմակերպում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման և ճշտման , օրենքներին ու մեթոդաբանությանը համապատասխանության ստուգման , ամփոփման և մարզի ամփոփ բյուջեի ներկայացման աշխատանքները,
  •  կազմակերպում է հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի` ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացման աշխատանքները,
  •  համակարգում է տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում աջակցություն և մեթոդական օգնություն ցույց տալու աշխատանքները,
  •  համակարգում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմման, քննարկման և ներկայացման աշխատանքները .
  •  համակարգում է Մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմումը,
  • կազմակերպում է Մարզպետարանի աշխատակազմի հաստիքացուցակի կազմման աշխատանքները.
  • կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները,
  • համակարգում է յուրաքանչյուր ամիս ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները,
  •  համակարգում է մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները,
  •  համակարգում է մարզային ենթայահության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
  • կազմակերպում է մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ տարվող աշխատանքները
  •  կազմակերպում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի ամփոփման և ներկայացման աշխատանքները,
  •  համակարգում է մարզպետարանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ հավաքագրման, ճշգրտման, ամփոփման ցուցանիշները և ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն,
  •  կազմակերպում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ- ներին համապատասխան գրությունների կազմման, ճշգրտված հաշվետվությունների ստուգման, վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման աշխատանքները.
  •  համակարգում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ամփոփման աշխատանքներն ըստ համայնքների.
  • կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերի՝ վերլուծման, ամփոփման մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքներ,
  •  համակարգում է ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի հաջորդ տարվա հայտի կազմումը և ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  •  համակարգում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծության, տնտեսումների, գերածախսերի բացահայտման, համապատասխան զեկուցագրերի կազմման և յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության վերլուծման և ըստ համայնքների ամփոփման աշխատանքները.
  •  համակարգում է հավաքագրման, ամփոփման և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելու մարզպետարանին ենթակա այն առևտրային կազմակերպությունների ցանկերի և դրանցում կատարված փոփոխությունների հետ տարվող աշխատանքները, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են Մարզպետին.
  •  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  • Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  • համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  •  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  •  Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
  • այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  •  ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
  •  Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  •  Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
  •  ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  •  իրականացնում է իր  պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Վարչության պետն ունի  ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ  օրենքով, այլ իրավական  ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49