Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Սերգեյ Կտրակյան
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ
/+374 235 / 2 51 09
Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:.
Վարչության պետը՝
- կազմակերպում է մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացումը.
- կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները. հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները.
- համակարգում և վերահսկում է մարզի տարածքում ջրատնտեսական ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
- կազմակերպում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման, ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
- կազմակերպում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայությանը, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
- կազմակերպում և վերահսկում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը.
- վերահսկում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներին՝ արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
- վերահսկում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության տարածքային ծառայությանը` հակահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
- վերահսկում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը.
- մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իրականացնում դրանք մարզի տարածքում.
- կազմակերպում և վերահսկում է մարզի տարածքում բնապահպանության օրենսդրության կատարման նկատմամբ և խախտման փաստերը, տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.
- վերահսկում և աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնագողության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացումը.
- վերահսկում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների աշխատանքը.
- կազմում է տեղեկատվություն` մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության վերաբերյալ.
- համակարգում և վերահսկում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառման աշխատանքները և հրդեհների մարման աշխատանքներին ներգրավում մասնագիտական ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը.
- համակարգում է միջոցառումների իրականացմանը բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով, համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
- համակարգում և աջակցում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմիների տարածքային ծառայություների գործունեությանը.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
- ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
- համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
- Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
- Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
- Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
- ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):