Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


--

--

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 / 2 51 09

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

 Գյուղատնտեսության և բնապահպանության  վարչության պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական  ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:.

Վարչության պետը՝

  • կազմակերպում է մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացումը.
  • կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները. հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները.
  •  համակարգում և վերահսկում է մարզի տարածքում ջրատնտեսական ոռոգման կազմակերպությունների գործունեությունը.
  • կազմակերպում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման, ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
  • կազմակերպում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայությանը, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
  • կազմակերպում և վերահսկում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը.
  • վերահսկում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներին՝ արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
  • վերահսկում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության տարածքային ծառայությանը` հակահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
  •  վերահսկում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը.
  • մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իրականացնում դրանք մարզի տարածքում.
  • կազմակերպում և վերահսկում է մարզի տարածքում բնապահպանության օրենսդրության կատարման նկատմամբ և խախտման փաստերը, տեղյակ է պահում համապատասխան մարմիններին.
  • վերահսկում և աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնագողության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացումը.
  • վերահսկում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների աշխատանքը.
  •  կազմում է տեղեկատվություն` մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության վերաբերյալ.
  • համակարգում և վերահսկում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառման աշխատանքները և հրդեհների մարման աշխատանքներին ներգրավում մասնագիտական ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը.
  • համակարգում է միջոցառումների իրականացմանը բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով, համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
  • համակարգում և աջակցում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմիների տարածքային ծառայություների գործունեությանը.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  • Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  • համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  •   Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  •  Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
  •   այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  •   ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
  • Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  •   Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
  • ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  •  իրականացնում է իր  պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Վարչության պետն ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ  օրենքով, այլ իրավական  ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:04:30