Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Արթուր Մկրտչյան

Արթուր Մկրտչյան

Գլխավոր քարտուղար

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 / 2 11 26

Կենսագրություն

 Ծնվել է 1987 թ. հունիսի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն գյուղում:

2003-2008 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում» ֆակուլտետում` ստանալով տնտեսագետի որակավորում:

2011- 2013թթ. եղել է նույն համալսարանի ասպիրանտուրայի «Մարքեթինգ» ամբիոնի հայցորդ, իսկ 2013-2014 թվականներին սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:

2008-2011 թվականներին աշխատել է «Արտաշատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում` որպես սոցիալ-տնտեսագիտական ամբիոնի դասախոս: 2011-2015 թթ. համանուն ամբիոնի դասախոս է աշխատել «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:

2008-2016 թվականներին եղել է Հովտաշեն համայնքի ավագանու անդամ: 

2016 թ. նոյեմբերին ընտրվել է Հովտաշեն համայնքի ղեկավար:

2018 թ. հունիսի 29-ից աշխատել  է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:

2019 թ. հուլիսի 3-ից նշանակվել է ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի պաշտոնակատար:

2020 թ. օգոստոսի 14-ից նշանակվել է ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ:

2021 թ. մարտի 26-ին նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար:

Տնտեսագիտության թեկնածու է, ինը գիտական հոդվածների հեղինակ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21