Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Մարինե  Ստեփանյան

Մարինե Ստեփանյան

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 / 2 35 72

Կենսագրություն

Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր

27-ը  սեպտեմբերի 1971թ., ՀՀ  Արարատի մարզ, ք.Արտաշատ

Կրթություն
1991-1996թթ.- Երևանի պետական համալսարան, որակավորումը`  իրավաբան

Աշխատանքային գործունեություն
1997-1998թթ.- Արտաշատի միջշրջանային “Ջ/Կ Գառնի” դ/ձ-ում , այնուհետև “Ֆիրմա-Օրիոն” ՍՊԸ-ում, որպես իրավաբան
1998-2002թթ.- Արարատի մարզպետարանի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ
2002-2006թթ.- Արարատի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ
2006թ-ից` Արարատի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ

Այլ տվյալներ
Ունի  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
 

Գործառույթներ / իրավասություններ

Քարտուղարություն  պետի  պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր   պաշտոնների խմբի 1-ին  ենթախմբում:

Քարտուղարության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:

Քարտուղարություն պետը՝

  •   կազմակերպում է աշխատակազմի ներքին գործավարությունը աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով .
  •   կազմակերպում է Քարտուղարությանը մակագրված փաստաթղթերի, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների հետ կապված աշխատանքներին համապատասխան ընթացք տալը.
  • կազմակերպում է հասարակությանը քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկութունների քննարկման արդյունքների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.
  •   կազմակերպում է մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը պետական արխիվ հանձնելու աշխատանքները.
  •   վերահսկում է Քարտուղարությունում ստացված թղթակցության գրանցման և ընթացք տալու աշխատանքները.
  •   կազմակերպում է մարզի խորհրդի նիստերի արձանագրման աշխատանքները.
  •   վերահսկում է գրավոր հարցումների, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գործավարությունը.
  • կազմակերպում է քարտուղարության մասնակցությունը մարզային ենթակայության հիմնարկներում և տեղական ինքնակառավարման մարմիններում կատարվող գործավարության դրվածքի ուսումնասիրության աշխատանքներին .
  •   կազմակերպում է Քարտուղարության համակարգիչների տեխնիկական սպասարկումը.
  •   կազմակերպում է Մարզպետարանի վարչական շենքի և ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման, զննման, պահեստամասերի, վառելանյութի ու յուղման նյութերի ստացման և բաշխման աշխատանքները.
  • կազմակերպում է Աշխատակազմի նյութատեխնիկական մատակարարման աշխատանքները.
  •   Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  •   Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  •   համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Քարտուղարության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  •   Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  • Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
  •   այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  •   ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը.
  • Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրասոտում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  •   Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  •   Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
  •   ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  • իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Քարտուղարության պետն  ունի ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական  ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-04 11:24:58