Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Արտավազդ Օրդոյան

Արտավազդ Օրդոյան

Հողաշինության և հողօգտագործման բաժնի /մարզային հողային պետական տեսչության/ վարիչ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /26122

Կենսագրություն

Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր

4-ը հուլիսի 1955թ., ՀՀ Արարատի մարզ, գ.Ն. Դվին

Կրթություն
1973-1978թթ.- Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ, որակավորումը` գիտնական ագրոնոմ

Աշխատանքային գործունեություն
1979-1981թթ.-Կանաչուտի կոլտնտեսությում` գլխավոր գյուղատնտես
1981-1984թթ.-Ն.Դվինի կոլտնտեսության նախագահի ազատված տեղակալ
1984-1985թթ. – Ոստանի սովխոզի գլխավոր գյուղատնտես
1985-1986թթ.- ՀԿԿ Արտաշատի  շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ
1986-1996թթ. – Արտաշատի  ագրոարդյունաբերական միավորման գլխավոր գյուղատնտես
1996-1998թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղբաժնի առաջատար մասնագետ
1998-1999թթ. - ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ
2001-2002թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ
2002-ից` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի
հողաշինության և հողօգտագործման բաժնի /մարզային հողային պետական տեսչության/ վարիչ

Այլ տվյալներ
Ծառայել է Խորհրդային բանակում: Ունի պահեստային սպայի կոչում:
Ունի  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

Հողաշինության և հողօգտագործման   բաժնի   պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր  պաշտոնների  խմբի 2-րդ  ենթախմբում:

Բաժնի պետն  անմիջականորեն ենթակա և հաշվետու է  Աշխատակազմի  ղեկավարին:

Բաժնի  պետը՝

  •  մարզի տարածքում ուսումնասիրում է հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման հարցերը և ներկայացնում Մարզպետին.
  • օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի օտարման և օգտագործման տրամադրման հարցերը և ներկայացնում Մարզպետին.
  •  համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի  օգտագործման սխեմաների կազմման աշխատանքները և այն ներկայացնում Մարզպետի համաձայնեցմանը.
  •  համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում  պատվիրատուի գործառույթներ ներկայացնելու նպատակով Մարզպետին ներկայացնում է համապատասխան առաջարկություն.
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը և ներկայացնում է Մարզպետի հաստատմանը.
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի վարձակալության տրամադրման աշխատանքները.
  •  ապահովում է համայնքների վարչական սահմանների դուրս գտնվող հողամասերի համար կնքված պայմանագրերով սահմանված վարձավճարների գանձումները.
  •   վերահսկողություն է իրականացում.

- հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
- համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.
- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերի տրամադրման, հետվերցման , հողամասերի  վարձավճարների և հարկերի գանձումների նկատմամբ.
- համայնքների վարչական սահմանների դուրս գտնվող տարածքներում  հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

  •  վերահսկում է մարզի սահմանանիշերի և գեոդեզիական կապերի պահպանմանը.
  •  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  •  Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների  ծառայողական բնութագիրը.
  •  համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  •  Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագիրը.
  • այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
  •  Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրասոտւմ է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  •  Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես  նաև  աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
  •   ըստ անհրաժեշտության ներկայացնում  է  համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  • իրականացնում է  իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի պետն ունի ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ  օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-26 13:19:28