Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


.....

.....

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 / 2 53 93

Կենսագրություն

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Ընտանիքի , կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությա ն  բաժնի   պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր  պաշտոնների  խմբի 2-րդ  ենթախմբում:

Բաժնի պետն  անմիջականորեն ենթակա և հաշվետու է  Աշխատակազմի  ղեկավարին:

Բաժնի պետը՝

  •   իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների և հասարակական կազմակերպությունների հետ.
  •   իր լիազորությունների շրջանակներում ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից.
  •   մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարի, գիտաժողովների.
  • ստուգում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին.
  •   կազմակերպում և ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տալիս եզրակացություն` երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին,
  •   համակարգում է մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական բազան.
  •   կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
  • կազմակերպում և ղեկավարում է կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը.
  •   կազմակերպում և ղեկավարում է մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
  •   կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց առքուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
  •   ապահովում և համագործակցում է մարզում կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ.
  •   կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
  •   առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմնին ներկայացնում է եզրակացություն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին.
  • բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնում է վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալիս տեղեկատվություն երեխայի ծնողին` (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատությունների վերաբերյալ, հետևում և աջակցում է վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ուսումնական հասատատություններ ընդգրկելու գործընթացին.
  •   ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանում անչափահասների իրավունքներն ու շահերը.
  •   պարբերաբար լուսաբանում և ներկայացնում է մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները` զանգվածային լրատվամիջոցներով.
  •   ներկայացնում է առաջարկություն մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
  • կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրության, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները.
  •   ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձին որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը.
  •   ներկայացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու մասին եզրակացությունը.
  •   ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն,
  •   ապահովում է մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը.
  •   ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը.
  • ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը.
  •   ապահովում է հանրակրթական դպրոցից դուրս մնացած, այդ թվում կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
  • ապահովում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր.
  • ապահովում է տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառումը.
  •   ապահովում է երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
  • երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` նախարարություն.
  •   մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերացնելուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով.
  • գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու.
  • քաղաքացու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ.
  •   յուրաքանչյուր ամիս, նախարարություն է ներկայացնում երեխային պահելու համար նախատեսված դրամական միջոցների և խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների ստացման հայտ-պահանջագիր.
  • կազմում և նախարարություն է ներկայացնում մարզպետի կողմից հաստատված նախորդ ամսվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվություն` ըստ խնամատար ընտանիքների.
  •   ներկայացնում է մարզպետին` երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
  • կազմակերպում և համակարգում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների ուսումնասիրությունը, կարիքների գնահատումը ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
  •   Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  •   Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  •   ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  •   համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  •   Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  • Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
  •   այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  •   ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող բոլոր փաստաթղթերը.
  • Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  •   Աշխատակազմի ղեկավարին ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • ըստ անհրաժեշտուիթյան ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  • Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
  • իրականացնում է  իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի պետն ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23