Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Էլյանորա Հովհաննիսյան

Էլյանորա Հովհաննիսյան

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /22369

Կենսագրություն

          Պաշտոնը ստանձնել է 21.11.2013թ.

    Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
6 -ը փետրվարի ,1954թ, ՌԴ Ալթայի երկրամաս
Կրթություն
1971-1976թթ.- Երևանի պետական համալսարան , որակավորումը` մաթեմատիկոս
Աշխատանքային գործունեություն
1976-1996թթ.- ՀՀ Երևանի միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար մասնագետ
1996-2000թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի ծրագրերի և կանխատեսումների բաժնի առաջին կարգի մասնագետ
2000-2002թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ
2002-2010 թթ. – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության գլխավոր մասնագետ
2010-2013թթ. – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
2013թ.-ից - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ:

Այլ տվյալներ
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:


Գործառույթներ / իրավասություններ

Զարգացման ծրագրերի  և վերլուծության  բաժնի   պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր  պաշտոնների  խմբի 2-րդ  ենթախմբում:

Բաժնի պետն  անմիջականորեն ենթակա և հաշվետու է  Աշխատակազմի  ղեկավարին:

Բաժնի պետը՝

  •  ապահովում է մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության ստացումը և վերլուծությունը.
  •  ապահովում աջակցության ցուցաբերումը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին.
  • ապահովում է առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում միջոցառումների ձեռնարկումը` մարզի տարածքում ոլորտի տնտեսվարող սուբեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.
  • համակարգում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների աշխատանքը, նրանց նպատակային գործունեության իրականացումը.
  •  ապահովում է նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծումը, խրախուսումը, վերջիններիս գործունեության հաշվառման, տեղեկատվական գործառույթների իրականացման աշխատանքները իր իրավասության սահմաններում, ապահովում նրանց կապը շուկայի հետ.
  • համակարգում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը.
  •  համակարգում է Աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները.
  •  համակարգում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի կատարումը, ապահովում է աջակցություն` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` սոցիալական ծրագրեր իրականացնելիս.
  •  համակարգում է մարզի սոցիալական աջակցության` ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ պետական ծրագրերի կատարումը.
  •  ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման ցուցանիշների ամփոփումը.
  •  ապահովում է վերահսկողություն մարզի առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում.
  • ապահովում է առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության աշխատանքները.
  • ապահովում է մարզի տնտեսության (ճյուղի, բնագավառի) վերաբերյալ տեղեկատվական, վերլուծական և այլ նյութերի ստացումը.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
  •   Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
  •  ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում և իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  •  Համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  •  Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
  •  Բաժնի լիազորությունների շրջանակներում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  •  Աշխատակազմի ղեկավարին` ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների:
  •   ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  • իրականացնում է  իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի պետն ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 19:35:16